ՀՀ կառավարությունն առաջարկում է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին տրվող պարգեւավճարները 25 հազար դրամից դարձնել 40 հազար դրամ: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հաղթանակի 70-ամյակի առթիվ, արգեւավճարները կավելանան մայիսի 1-ից, դրանք կտարածվեն մոտ 100 վետերանների վրա, նշել է Ասատրյանը:
«Խոսքը մեր վետերանների մասին է: Առաջարկում եմ պարգեւավճարը կրկնապատկել՝ հասցնելով 50 հազար դրամի: Դեռեւս ֆիքսում ենք 40 հազար դրամ, իսկ հետո կքննարկենք այդ առաջարկը»,-հայտարարել է նախարարը:
Նշենք, որ 1990-ականներին Հայաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների թոշակներն ամենացածրն էին ողջ ԱՊՀ տարածքում:





























