Հայաստանում թաղման վճարներն առաջարկում են վճարել բանկի միջոցով: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագծին կառավարությունը հավանություն է տվել իր այսօր՝ մարտի 26-ին կայացած նիստում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ այդ առաջարկի նպատակն է խնայել մահացածի հարազատների ժամանակը, որոնք հիմա այդ գումարն ստանում են մի քանի փուլով:

Կառավարությունն արդեն պիլոտային ծրագր է սկսել ՀՀ-ում գործող բանկերից մեկի հետ:

Մահացած հարազատներին տրվող վճարը ձեւակերպելու համար հաբարար կլինի մեկ անգամ այցելել սոցապի տարածքային բաժին եւ մեկ անգամ՝ բանկ: Ծրագրի արդյունքների ամփոփումից հետո կհստակեցվեն նոր կարգով վճարման ժամկետները:

Նշենք, որ 2013-ին թաղման վճարները պետական բյուջեում կազմել են մոտ 4,7 մլրդ դրամ, 2014-ին՝ մոտ 4,8 մլրդ դրամ: