Հայաստանում գրիպի բռնկումները մարում են։ Այս մասին մարտի 26-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մաւրադյանը։ Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ հիվանդության դեպքերը հասել էին 1900-ի, իսկ այս պահին նվազել են մինչեւ 1400։
Համաճարակի մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ հիվանդությունների թիվը 5 անգամ գերազանցում է նորման։ Հայաստանում դրանց թիվը նորման գերազանցել է 1.5 անգամ։
Հիվանդության համար ամենախոցելի զանգվածը մնում են դպրոցականները։ 1900 հիվանդից հոսպիտալացվել են 602-ը, որոնցից 599-ը՝ երեխաներ։
Ընդհանուր առմամբ հանրապետությունում փակվել է 7 մանկապարտեզ։ Հիմնականում այն վայրերում, որտեղ հիվանդության դեպքերը գերազանցել են 25 տոկոսը։
«Ներկայումս, ինչպես ես նշեցի, հիվանդության բռնկումները մարում են։ Համաճարակային իրավիճակը կայուն է»,- հայտարարել է նախարարը։





























