Ձեռքը մսաղացի մեջ մնացած 4-ամյա աղջնակի  առողջական վիճակն ընդհանուր առմամբ բավարար է: Այս մասին NEWS.am-ին ասաց Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:

Նա նշեց, որ աղջնակի 1-ին եւ 5-րդ մատների վիճակը լավ է, 2-րդինը՝ ոչինչ,  իսկ 3-րդ եւ 4-րդ մատների ճակատագիրը՝  հարցականի տակ է, խնդիրներ կան: Եթե արյան շրջանառությունը չկարգավորվի, հնարավոր է ամպուտացիա արվի, հիմնականում խնդիրներ կան 4-րդ մատի հետ կապված:

Նշենք, որ փոքրիկն Արագածոտնի մարզի Քուչակ գյուղից է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. փոքրիկ երեխայի ձեռքը մնացել է մսաղացի մեջ: NEWS.am-ին ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: