Ադրբեջանցիները Կիեւի ուղիղ կենտրոնում հոլիվուդյան ոգով մեծ փոխհրաձգություն են կազմակերպել:

Ինչպես հաղորդում է kiev.segodnya.ua-ն, միջադեպը տեղի է ունեցել մարտի 26-ի ցերեկը, Գորոդեցկի փողոցում: Հրաձգությունից հետո տեղի է ունեցել չարագործների հետապնդում, որի արդյունքում մի փոքր տուժել է մի ոստիկան, որին փորձել են մեքենայի տակ գցել փախուստի դիմող հանցագործները:

Այդուհանդերձ, երեք ադրբեջանցիներից կազմված, մինչեւ ատամները զինված խմբավորմանը հաջողվել է ձերբակալել:

Հիվանդանոց է տեղափոխվել եւս մեկ տղամարդ, որին հանցագործները ցանկացել են սպանել, սակայն վիրավորել են ազդրից: Տուժածի ինքնությունը պարզվում է:

Ոստիկանությունում կարծում են, որ տեղի է ունեցել քրեական «ռազբորկա» երկու կազմակերպված հանցավոր խմբավորումների միջեւ:

Ձերբակալվել են երեք ադրբեջանցիներ, նրանց հիմա հարցաքննում են:

Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն նշել է. «Կոնֆլիկտի կողմերից մեկը ուկրաինական է, մյուսը՝ Կովկասի լեռնային շրջաններից: Վտանգավոր հանցագործներին ձերբակալելիս կիեւցիներից ոչ ոք չի տուժել»:

Ոստիկանությունը ձերբակալման ժամանակ մեծ քանակությամբ զենք է առգրավել: