Ապրիլի 24-ը քաղաքականացնել պետք չէ։ Այս մասին մարտի 27-ին ՀՀ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ  հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով «Հիմնադիր խորհրդարանի» պլանները։ Ընդդիմությունը չի հրաժարվում իր մտադրություններից, սակայն ապրիլի 24-ը ամեն ինչից վեր է։

«Մինչեւ ապրիլի 24-ը եւ այդ օրը ոչինչ չի կարելի նախաձեռնել։ Այդ օրը հատուկ նշանակություն ունի մեզ բոլորիս համար։ Այն ամենը ինչ կլինի ապրիլի 24-ից հետո, ինձ համար ընդունելի է։ Չեմ ասում համաձայն եմ, ավելի շուտ ընդունելի է եւ կարելի է քննարկել»,- հայտարարել է Պողոսյանը։

Այսուհանդերձ, բողոք հանուն բողոքի անհասկանալի է եւ ոչնչի չի տանում, կարծում է Պողոսյանը։ Նրա խոսքով՝ չհամաձայնությունը չպետք է էպատաժային լինի։ Նրա հիմքում պետք է լինեն իրավիճակի փոփոխության առաջարկներ եւ դրանք կատարելու ցանկություն։

«Եւ իհարկե Հայաստանի ներքին քաղաքականությունը չպետք է տարածվի Լեռնային Ղարաբաղի վրա։ Եթե այդ պայմանները պահպանվեն, ապա հնարավոր կլինի քննարկել ցանկացած գործողություն»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ը հայտարարում է Հայաստանում մինչեւ ապրիլի 24-ը իշխանափոխության հասնելու անհրաժեշտության մասին։ Օրվա ընտրությունը հայ հասարակության  մեջ միանշանակ չի ընկալվում։