Ամերիկացի զինվորականները փրկել են Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-15 կործանիչի երկու օդաչուներին, որոնք կատապուլտվել են Ադենի ծոցում: Օդաչուները հայտնվել են միջազգային ջրերում, որոնց դուրս է բերել ամերիկյան ուղղաթիռը:
Կործանիչը մասնակցում էր Եմենում հուսի ապստամբերի դիրքերի խոցման գործողությանը եւ ընկել է տեխնիկական անսարքության պատճառով: Փրկարար գործողությունը համակարգել են ամերիկյան Sterett ականակիր նավից, հաղորդում է Lenta.ru-ն:
Ավելի վաղ արաբական լրատվամիջոցները հայտնել էին, որ ապստամբները Եմենի մայրաքաղաք Սանայի մոտ խոցել են միջազգային կոալիցիային պատկանող օդանավը եւ ձերբակալել սուդանցի օդաչուին:
Եմենում խոցել են Արաբական կոալիցիայի օդանավը
Sputnik գործակալությունը հայտնում է, որ միջազգային կոալիցիան այս գիշեր ավիահարվածների է հասցնում մայրաքաղաք Սանայում գտնվողն սպառազինության պահեստներին: Քաղաքում ուժեղ պայթյուններ են լսվում:





























