Սաուդյան Արաբիայի ռազմանավերը Եմենի Ադեն քաղաքից տարհանել են օտարերկրյա դիվանագետներին:

«Սաուդյան Արաբիայի ռազմածովային ուժերը իրականացրել են Ադենից տասնյակ դիվանագետների տարհանելու «Տորնադո» գործողությունը», հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսության տվյալները:

Ավելի վաղ Եմենի ԱԳ նախարար Ռիադ Յասինը հայտարարել է, որ հուսի ապստամբների հետ երկխոսությունը դեռեւս հնարավոր է, թեեւ Սաուդյան Արաբիան նրանց դեմ ռազմական արշավ է սկսել, հաղորդում է Gazerta-ն: