Ռուսաստանի Դաշնության պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կժամանի  Հայաստան: Այս մասին հաղորդում է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի կայքը:

Սպասվում է, որ մարտի 30-31-ին Նարիշկինը կհանդիպի Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Բացի այդ, ՌԴ Պետդումայի պատվիրակությունը կմասնակցի Երկրորդ աշխարհամարտի Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված կոնֆերանսին եւ «Եվրասիական տնտեսական հեռանկար» ֆորումի շրջանակներում անցկացվող կլոր սեղանին:

Ենթադրվում է, որ Նարիշկինը կմասնակցի «Պատերազմն ու հաղթանակը հայ եւ ռուս նկարիչների աշխատանքներում» ցուցահանդեսի բացմանը, որը եւս նվիրված է Հաղթանակի 70-ամյակին: