Ֆրանսիայի հարավում Germanwings ավիաընկերությանը պատկանող օդանավի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը, ով օդանավը դիտավորյալ տարել է կործանման, լավ գիտեր այդ տեղանքը, քանի որ արձակուրդի ժամանակ այցելել է այնտեղ:

Մոնտաբաուր քաղաքի օդաչուների դպրոցի (այստեղ է ուսանել Լյուբիցը) անդամ Դիտեր Վագները պատմել է, որ Լյուբիցն այստեղ թռիչքներ է իրականացրել սավառնակով, երբ արձակուրդներին եղել է այդ տարածքներում, հաղորդում է Gazeta-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լյուբիցի նախկին ընկերուհին հայտնել էր, որ նա ուզում էր մտնել պատմության մեջ՝ «էֆեկտիվ ժեստ» անելով:

Օդաչու Լյուբիցը պատրաստվում էր «փոխել համակարգը» եւ «տպավորիչ ժեստ» անել

Հիշեցնենք, որ Բարսելոնայից Դյուսելդորֆ թռչող Airbus A-320 օդանավը կործանվել է մարտի 24-ին, ֆրանսիական Ալպերում: Օդանավում եղել է 150 մարդ, որոնք բոլորը մահացել են:

Նրանցից  69-ը Գերմանիայի քաղաքացի էին, 45-ը՝ Իսպանիայի, կայնի նաեւ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Արգենտինայի, Իրանի, վենեսուելայի, Կոլումբիայի, Մեքսիկայի, Ճապոնիայի, Ղազախստանի, Իսրայելի, Դանիայի, Նիդերլանդների եւ Բելգիայի քաղաքացիներ:

Նախնական տվյալներով, աղետի պատճառն այն է, որ երբ անձնակազմի հրամանատարը մի քանի րոպեով դուրս է եկել օդաչուների խցից, Լյուբիցը փակվել է ներսում եւ դիտավորյալ իջեցրել օդանավը: