Թունիսի հարավում իրականացրած հակաահաբեկչական գործողությունների արդյունքում 9 գրոհային է ոչնչացվել: Այս մասին գրում է Reuters-ը:

Մարտական գործողությունները սկսվել էին երկրի մայրաքաղաքում հակաահաբեկչական երթի մեկնարկից մի քանի ժամ առաջ: Հակաահաբեկչական երթին խոստացել էր մասնակցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, գրում է Gazeta–ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թունիսում 23 մարդ է ձերբակալվել Բարդո թանգարանի ահաբեկչությանը մասնակցելու մեղադրանքով: