Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը պատրաստ է 1 մլրդ դոլար ներդնել Ուկրաինայի տնտեսության մեջ։ Այս մասին նա հայտարարել է մարտի 30-ին ավստրիական Der Standart պարբերականում հրապարակված  հարցազրույցում։

Միլիարդատիրոջ խոսքով՝ նա ֆինանսական ներդրումներ կկատարի, եթե արեւմտյան երկրները օգնեն Ուկրաինային բարելավել ներդրումային մթնոլորտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արեւմուտքը կարող է օգնել Ուկրաինային՝ ներդրողների համար ապահովելով նրա գրավչությունը։ Անհրաժեշտ է  քաղաքական ռիսկի ապահովագրում։ Ես պատրաստ եմ։ Կան մի քանի գաղափարներ, օրինակ, գյուղատնտեսության ու ենթակառուցվածքային ոլորտներում։ Ես պատրաստ եմ 1 մլդր դոլար ներդնել։ Այդ գումարը պետք է եկամտաբեր լինի»,- հայտարարել է Սորոսը։