ԱՄՆ-ն եւ կոալիցիոն երկրների ուժերը 7 ավիահարված են հասցրել Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերին։ Այս մասին  գրում է Reuters-ը։

Հաղորդվում է, որ հարվածները հասցվել են Մոսուլի, Սինջարի եւ Թիքրիթի մոտակայքում գտնվող գրոհայինների դիրքերին, գրում է Gazeta-ն։

Նախօրեին ԱՄՆ-ն եւ միջազգային  դաշնակից ուժերը 14 օդային հարված էին հասցրել Իրաքում եւ Սիրիայում ԻՊ գրոհայինների ուղղությամբ։