Ֆրանսիական Ալպերում Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռի կործանման հետաքննությանը շուրջ 100 քննիչ է մասնակցում: է N24 հեռուստաալիքի փոխանցմամբ, այս մասին երկուշաբթի՝ մարտի 30-ին, հայտնել են ոստիկանությունում:

Նրանց գրեթե կեսը զբաղվում է երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցի ինքնասպանության վարկածի ուսումնասիրությամբ:

Ըստ Gazeta-ի, նշվում է, որ առաջիկայում տեղեկություններ կհրապարակվեն այս գործող հավաքված նյութերի քանակի մասին:

Ավելի վաղ Lufthansa-ի ներկայացուցիչ Քեյ Կրատկին հայտարարել էր, որ Ֆրանսիայի հարավում կործանված ուղեւորատար ինքնաթիռի երկրորդ «սեւ արկղը» չեն կարողանա գտնել: Նրա խոսքով, այն կարող է այնքան վնասված լինել, որ դրա ազդանշանը հնարավոր չի լինի ստանալ: