Հունաստանի տնտեսության, ենթակառուցվածքների եւ ծովային նավատորմի նախարար Յորղոս Ստատակիսը հայտարարել է, որ հույս ունի եկող շաբաթ վարկատուների հետ համաձայնության գալ երկրում բարեփոխումներ իրականացնելու հարցում։  Այս մասին գրում է Reuters-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը հույս ունի Հունաստանի հետ համաձայնության գալ մինչեւ ապրիլի վերջ, փոխանցում  է  Gazeta –ն։

Մարտի 24-ին հայտնի էր դարձել, որ Հունաստանը կարող է առանց դրամական միջոցների մնալ, եթե մինչեւ ապրիլի 20-ը ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ չգտնի։ Եթե Եվրոգոտին հավանություն տա պլանին, ապա Հունաստանը կարող է ստանալ այն  շահույթը, որը ԵԿԲ-ն ունեցել է հունական պարտատոմսերից։ Հունական եվրոբոնդերը գնահատվում են 1.9 մլրդ դոլար։