Երեւանում «Եվրասիական ինտեգրման հեռանկարները. հայացք Հայաստանից» միջազգային սեմինարի շրջանակներում ԵՏՀ Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը պատմել է Հայաստանի համար ԵՏՄ-ին միանալու նշանակության մասին։
Իր ելույթում Կարինե Մինասյանը նշել է, որ Հայաստանի պետական մարմինների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առջեւ դրված գլխավոր խնդիրներից մեկն այն է, այնպես անել, որ հայ բիզնես միությունը չզգա Միության երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը։ «Ապրանքները պետք է արագ եւ անարգել Հայաստանից հասնեն ԵՏՄ մյուս երկրներ, ապրանքաշրջանառությունը պետք է մեծանա։ Դեռեւս դա ամբողջությամբ չի կատարվել, սակայն պետք է հաշվի առնենք, որ մենք գտնվում ենք ադապտացման փուլում։ Աստիճանաբար խնդիրները կլուծվեն»,- ասել է նա։
Մինասյանի խոսքով՝ հայաստանի արտահանման ներուժը խիստ տուժել է ռուսական ռուբլու տատանումներից եւ Ռուսաստանի տնտեսության թուլացումից։ «Սակայն դա բացարձակ կապ չունի միությանն անդամակցելու հանգամանքի հետ։ Ամեն դեպքում Հայաստանն իր վրա կզգար այդ բացասական հետեւանքները»,- հայտարարել է նախարարը։
Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ակտիվորեն ներգրավվի ինտեգրման գործընթացին եւ առաջարկի այն սեկտորները, որոնց երկիրը կարող է մասնակցել։ Ընդ որում, Հայաստանը պետք է աշխատի եւ պաշտպանի իր դիրքերը ԵՏՄ մյուս անդամների հետ հավասար մրցունակ հիմունքներով։ «ԵՏՄ-ում Հայաստանը մյուսների պես իրավահավասար անդամ է»,-նշել է Կարինե Մինասյանը։




























