ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է Ֆիլիպիններում ամենահետախուզվող ահաբեկիչներից մեկի՝ Զուլֆիքլի բին Հիրի մահվան մասին, գրում է Reuters-ը։

Բին Հիրը, որին բռնելու համար ամերիկյան իշխանությունները 5 մլն դոլար էին խոստանում, սպանվել էր դեռ հունվարին ոստիկանական գրոհի ժամանակ, փոխանցում է Lenta-ն։

Բին Հիրը ծնվել է 1966թ. Մալայզիայում։ Նա ինժեներական կրթություն է ստացել ԱՄՆ-ում։ Նրան համարում են «Քումփուլուն Մուջահիդուն Մալայզիա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկն ու «Իսլամական համայնք» կազմակերպության կենտրոնական հրամանատարության անդամը։ 2003թ-ից նա գտնվում էր Ֆիլիպիններում։

«Իսլամական համայնք»-ը կամ «Ջամմա Իսլամիա»-ն «Ալ Կաիդայի» Ճյուղավորումներից մեկն է եւ  մի շարք ահաբեկչություններ է իրականացրել Ֆիլիպիններում։