Հայտնաբերվել է Ֆրանսիայի հարավում ապրիլի 24-ին կործանված Airbus А320-ի 2-րդ «սեւ արկղը»։ Այս մասին հայտնել է Մարսել քաղաքի դատախազ Բրիս Ռոբենը։
Երկրորդ արկղը պարունակում է թռիչքի պարամետրերի գրառումները՝ օդանավի բարձրությունը եւ արագությունը, ինչպես նաեւ համակարգի աշխատանքի մասին տվյալներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























