Գերմանական բեռնատար նավի անձնակազմը փրկել է ամերիկացի Լուիս Ջորդանին, ով 66 օր խափանված նավակով անցկացրել է Ատլանտյան օվկիանոսում: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Հունվարի վերջին 37-ամյա Ջորդանն իր 10-մետրանոց նավակով ուղեւորվել է ձկնորսության Հարավային Քարոլինայի ափերի մոտ: Երբ տղամարդը չի վերադարձել տուն, նրա հայտարարվել է անհետ կորած եւ սկսել են որոնողական աշխատանքները, սակայն դրանք արդյունք չեն տվել, հաղորդում է Lenta-ն:
Ապրիլի 2-ին Houston Express նավի անձնակազմը Ջորդանին նկատել է Գատերաս հրվանդանից 360 կմ հեռավորության վրա: Ջորդանին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Նրա վիճակը բժիշկները բավարար են գնահատել, միայն ուսն է մի փոքր վնասված եղել:
Ջորդանն անմիջապես հեռախոսով կապվել է հոր հետ ու հայտնել, որ ինքը ողջ է: Ձկնորսը պատմել է, որ կենդանի է մնացել, քանի որ կերել է հում ձուկ ու խմել անձրեւի ջրերը:





























