Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ամուսնացել է երիտասարդ գերմանուհու հետ: Այս մասին հաղորդում է «Աս Սումարիան»:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ալ-Բաղդադիի հարսնացուն Իրաք է եկել Սիրիայով: Ամուսնությունը գրանցվել է Մոսուլում՝ գաղտնիության պայմաններում:

Նշվում է, որ ներկայումս «ԻՊ»-ի առաջնորդի կինը զբաղվում է ահաբեկիչների կողմն անցած կանանց կյանքը կազմակերպելով, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարոկկոյում ոչնչացվել է «Իսլամական պետության» հավաքագրողների խումբը: