Գերմանացի քննիչները պարզել են, որ Ֆրանսիայի հարավում կործանված Airbus-ի երկրորդ օդաչուն համացանցում ինքնասպանության մեթոդների, ինչպեռս նաեւ օդաչուների խցի դռների անվտանգության համակարգի մասին տեղեկատվություն է փնտրել:
Associated Press-ի փոխանցմամբ՝ Լուբիցը այդ տեղեկությունները որոնել է աղետից մի քանի օր առաջ: Օդաչուի բնակարանում գտել են պլանշետ, որի օգնությամբ նա փնտրել է իրեն հետաքրքրող տեղեկատվությունը, հաղորդում է «Ռոսբալտը»:
«Բրաուզերի հիշողությունը ջնջված չի եղել, եւ այնտեղ կարելի էր տեսնել թե ինչ է փնտրել օդաչուն մարտի 16-23-ին: Մի կողմից օգտատերը հետաքրքրվել է բուժման միջոցներով, մյուս կողմից՝ ինանքսպանության մեթոդներով»,-ասված է դատախազության հայտարարությունում:





























