Disney ընկերությունը պլանավորում է լիամետրաժ ֆիլմ նկարահանել Վինի Թուխ արջուկի մասին։ Այս մասին գրում է The Los Angeles Times-ը։ Ֆիլմի սցենարը գրելու է անկախ կինեմատոգրաֆիստ Ալեքս Ռոս Փերին։
Պարբերականը նշում է, որ այս նախագիծը Disney-ի անիմացիոն ժապավենները ֆիլմի վերածելու հերթական օրինակն է։ Ավելի վաղ ընկերությունը նկարահանել է «Մոխրոտիկը» եւ «Ալիսը հրաշքների աշխարհում» ֆիլմերը։ Այս պահին մշակման փուլում են գտնվում «Գեղեցկուհին եւ հրեշը», «Դամբո» եւ «Մուլան» ժապավենները, գրում է Gazeta-ն։
Սցենարիստն առաջարկել է ավելի շատ կենտրոնանալ Քրիստոֆեր Ռոբինի եւ ոչ թե արջուկ Վինի Թուխի վրա։




























