Լիխտենշտեյնում նոր թանգարան է բացվել. այցելուներին սպասում է «Գանձարանը»։ Ինչպես Լիխտենշտեյնի Փոստի թանգարանը, նոր մշակութային հաստատությունը նույնպես համարվում է Պետական թանգարանի մաս։

«Գանձարանի» ցուցանմուշները Լիխտենշտեյնի իշխանական տան թանկարժեք իրերի հավաքածուներն են, գրում է Travel-ը։ Իշխող արքայատոհմն ունեցել է 800-ամյա պատմություն, իսկ նկարների, արձանների, զենքի եւ թանկարժեք քարերի հավաքածուները հավաքվել են 400 տարի շարունակ։

Թանգարանում կցուցադրվեն նաեւ Կարլ Ֆաբերժեի եւ այլ հայտնի վարպետների զարդանախշած զատկի ձվերը։ Ամենաանսովոր ցուցանմուշների շարքում են լուսնային քարերը. դրանք Երկրի արբանյակի լեռնատեսակների նմուշներ են, որոնք մեր մոլորակ է բերել Apollo 11-ի եւ Apollo 17-ի անձնակազմը։ Լիխտենշտեյնը նրանք ստացել է իբրեւ շնորհակալություն տիեզերքի նվաճման գործում ցուցաբերած աջակցության համար։