Չեխիայի մաքսատան ու թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության աշխատակիցները Կոլումբիայից ներկրած բանանների խմբաքանակում 100 կգ կոկաին են հայտնաբերել։ Այս մասին գրում է Lidovky.cz-ը։
Չեխիայի պատմության մեջ սա առգրավված թմրանյութի ամենամեծ խմբաքանակն է։ Այն հայտնաբերվել էր սուպերմարկետի պահեստում, գրում է Gazeta-ն։
Քննիչները դեռեւս չեն պարզել թմրանյութը նախատեսված է եղել տեղական շուկայի համար, թե ոչ։ Հաղորդվում է, որ սուպերմարկետը, որտեղ գտել են թմրանյութը, գտնվում է ոստիկանության՝ կազմակերպած հանցագործության դեմ պայքարի վարչության հարեւանությամբ։





























