Ամերիկյան գրող, «Գահերի խաղի» հեղինակ Ջորջ Մարտինն իր պաշտոնական կայքում հրապարակել է «Ձմռան քամիները» (The Winds of Winter) գրքից մի հատված:
Հրապարակված գլուխը կոչվում է «Ալեյնա» եւ նվիրված է գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Սանսա Սթարքին, Էդդարդ Սթարքի եւ Քեյթիլին Սթարքի ավագ դստերը: Սյուժեի համաձայն, Հովտի լորդերի հետ հանդիպման ժամանակ նա իրեն ներկայացնում է որպես Փեթիր Բեյլիշի ապօրինի դուստր Ալեյնա Սթոուն: Այս ինտրիգը սերիալում չի ներառվել:
Ըստ Lenta-ի, «Գահերի խաղը» սերիալի հինգերորդ սեզոնի հեռուստատեսային պրեմիերան կայանալու է ապրիլի 12-ին: Ի դեպ, նախագծի չորրորդ սեզոնը HBO կաբելային ցանցի պատմության մեջ ամենաբարձր վարկանիշն ունեցող սերիալն է եղել:




























