Տաջիկստանում ոռոգման ջրանցքում սողանք է գրանցվել, որը հողի տակ է թողել առնվազն 10 բանվորների, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի ծառայությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Ֆայզաբադի շրջանում, աշխատանքային օրվա ավարտին: Սողանքի պատճառը լեռնային հորդառատ անձրեւներն են եղել:
Բոլոր մահացածների ինքնությունը պարզվել է: Փրկարարները համարում են, որ հողի տակ կարող է լինել եւս երեք մարդ:





























