Ամերիկյան Քոլորադո նահանգի մայրուղիներում ապրիլի 3-ի առավոտյան մերկասառույցի պատճառով մի քանի տասնյակ մեքենաներ են բախվել իրար, հաղորդում է Colorado Springs Gazette-ը:
Ամենախոշոր ավտովթարը տեղի է ունեցել Բոուլդեր քաղաքից ոչ հեռու, հաղորդում է Associated Press-ը: Այնտեղ միաժամանակ իրար են բախվել 39 մեքենաներ, սակայն լուրջ վնասվածքներ ոչ ոք չի ստացել:
Եվս մեկ վթար տեղի է ունեցել Դենվերի մոտակայքում, որի հետեւանքով մահացել է մեկ մարդ: Այստեղ վարորդը մերկասառույցի պատճառով կորցրել է մեքենայի կառավարումը եւ դուրս շպրտվել ճանապարհի երթեւեկելի հատվածից, հաղորդում է Gazeta-ն:





























