Ավստրալիայի ազգային պատկերասրահում (National Gallery of Australia) բացվել է ամերիկացի նկարիչ Ջեյմս Թարելի ցուցահանդեսը։ Հետաքրքիր է, որ առավոտյան, պատկերասրահի բացվելուց առաջ եւ երեկոյան փակվելուց հետո եւս կարելի է այցելել ցուցահանդես, բայց մի պայմանով՝ այցելուն պետք է հանի բոլոր հագուստները, հաղորդում է Telegraph-ը։

Արվեստի՝ 18 տարեկանից բարձր, լրիվ մերկ սիրահարներին միավորում են 50 հոգանոց խմբերում եւ ուղեկցում ցուցասրահի սենյակներով։ Պատկերասրահի էքսկուրսավար Սթյուրաթ Ռինգհոլթի կարծիքով հագուստի բացակայությունը «ազատում է հոգին»՝ նկարչի աշխատանքներն ավելի լավ ընկալելու համար։