Գերմանական Lufthansa ավիաընկերության բժիշկները խախտելով կանոնները, չեն հայտնել ԳԴՀ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությանը Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320 օդանավի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցի դեպրեսիայի մասին, ում կասկածում են օդանավը կանխամտածված կործանելու մեջ։

Հետաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ Լուբիցը երկար ժամանակ բուժվել է դեպրեսիայից հոգեբույժների մոտ։ Մահից առաջ վերջին ամիսներին նա բազմաթիվ բժիշկների է այցելել, նրա բնակարանում շատ դեղամիջոցներ են գտել, այդ թվում հոգեմետ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Գերմնական Welt am Sonntag պարբերականի տվյալներով, 2013-ի ապրիլից Lufthansa-ի բուժանձնակազմը պարտավոր է հայտնել օդաչուների ծանր հիվանդությունների մասին։