Air India ավիաընկերության Նյուարքից (Նյու Ջերսիի նահանգ) Մումբաի թռչող օդանավն այսօր՝ ապրիլի 5-ին, հարկադիր վայրէջք է կատարել շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով։

Հնդկական NDTV հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ, Boeing 777-300-ում եղել է 250 մարդ։ Օդանավը թռիչքից երկու ժամ անց վերադարձել է Նյուարքի օդանավակայան, երբ շարժիչներից մեկում ուժեղ վիբրացիա է սկսվել։ Վայրէջքից հետո պարզվել է, որ շարժիչի հատվածներից մեկը կոտրված է եղել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։