Պակիստանի բնակիչը կատաղության նոպայի ժամանակ սպանել է իր 10 հարազատներին այն բանից հետո, երբ զարմուհին հրաժարվել է իր հետ ամուսնանալ, հաղորդում է Geo TV հեռուստաալիքը։
Ոստիկանության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան, Չարսադա քաղաքում։ Հանցագործության կատարման մեջ կասկածվող Գուլ Ահմեդ Կանը փախուստի մեջ է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
Տղամարդը գնդակահարել է իր հորեղբայրներին, հորաքրոջը եւ 8 զարմիկներին, այդ թվում երկու երեխաների։ Կանի զարմուհին, ում հետ նա ուզում էր ամուսնանալ, նույնպես սպանվածների մեջ է։
Գործակալության տվյալներով, 2014-ի նոյեմբերին տղամարդը գնդակահարել է նաեւ իր ծնողներին ու երկու եղբայրներին։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։





























