Չինաստանի Գուանդուն նահանգում 7 մարդուց բաղկացած ընտանիք է խեղդվել ջրում՝ փորձելով փրկել իրենց 17-ամյա ազգականուհուն:
Միջադեպը տեղի է ունեցել ննջեցյալների հիշատակի օրը այն բանից հետո, երբ ընտանիքի անդամներն այցելել են գերեզմաններ: Արարողությունից հետո աղջիկը որոշել է լվացվել ու ընկել է ջրամբարը:
Հարազատները, այդ թվում աղջկա ծնողները, նետվել են օգնելու աղջկան, սակայն արդյունքում բոլորն էլ խեղդվել են:
Պարբերականի տվյալներով, մահացածներից երկուսն անչափահասներ են՝ 13 եւ 15 տարեկան, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Ապրիլի 5-ին Չինաստանում նշում են ննջեցյալների հիշատակի օրը՝ Ցինմինը: Այդ օրը Չինաստանում չեն աշխատում:





























