Air India ավիաընկերության անձնակազմի հրամանատարն ու 2-րդ օդաչուն կռվել են թռիչքից առաջ։ Ջայփուր-Դելի չվերթից առաջ հրամանատարը 2-րդ օդաչուին հրամայել է արձանագրել տվյալները, ինչը ենթադրում է փոքր քարտեր լրացնել, որտեղ նշվում է օդանավում գտնվող ուղեւորների քանակը, թռիչքի պահին վառելիքի սպառումը եւ այլն։ 2-րդ օդաչուն վիրավորվել է եւ ենթադրաբար ծեծել է  հրամանատարին, գրում է Times of India-ն՝ վկայակոչելով ավիաընկերության իր աղբյուրները։

Սովորաբար նման դեպքերում միջադեպի մասին պետք է տեղյակ պահեն Ջայփուրում, սակայն այդ դեպքում չվերթը կհետաձգվեր։ Այդ պատճառով հրամանատարը որոշել է չեղյալ հայտարարել չվերթը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ait India-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ օդաչուներին հանել են չվերթից։