Հայաստանում Ուկրաինայում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններն առաջին հերթին գնահատում են ցավով խորը կարեկցանքի զգացումով: Այս մասին, ռուսական «Միջազգային հարաբերություններ» հանդեսին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Իրավիճակը մեզ ծանոթ է ոչ միայն դիվանագիտական խողովակներով: Հայկական կես միլիոնանոց համայնք է ապրում Ուկրաինայի բոլոր շրջաններում:

Մենք համոզված ենք, որ ներկա իրավիճակը պետք է իր լուծումն ստանա երկխոսության միջոցով, եւ այդ պատճառով առաջիններից էինք, որ ողջունեցինք Մինսկի համաձայնությունները, Նորմանդական քառյակի երկրների ղեկավարների համատեղ հռչակագրի ընդունումը, Կոնտակտային խմբի կողմից Մինսկի համաձայնությունների իրականացմանն ուղղված համալիր միջոցառումների ստորագրումը:

Հուսով ենք, որ այս համաձայնությունների իրականցումը թույլ կտա հասնել համապարփակ կարգավորման, ճանապարհ կհարթի խաղաղության եւ կայունության համար.,-հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը: