Ադրբեջանում 10 տարի անց բացահայտվել է 20-ամյա աղջկա սպանությունը: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, 2004 թվականին անհետ կորել էր 20-ամյա Խայալա Մովսումովան: Չնայած բազմաթիվ քրեական ընթացակարգային միջոցառումներին, հնարավոր չէր եղել դուրս գալ աղջկա հետքի վրա:

2013-ի սեպտեմբերին կիսակառույց շինության նկուղում հայտնաբերվել էր մարդու կմախք, փորձաքննություններից հետո պարզվել էր, որ դա անհետ կորած Խայալայի ոսկորներն են:

Քննչական միջոցառումների արդյունքում քննիչները դուրս են եկել նախկինում դատված Ռամիլ Սալամովի հետքի վրա, ում ձերբակալել են այս տարվա ապրիլի 4-ին:

Հաստատվել է, որ Ռամիլ Սալամովը մոտ հարաբերությունների մեջ է եղել Խայալա Մովսումավոյի հետ: Նրանց միջեւ կոնֆլիկտից հետո, Ռամիլը աղջկան տարել է կիսակառույց շինություն ու խեղդել այնտեղ: Հետքերը թաքցնելու համար նա աղջկա մարմինը թաղել է շենքի նկուղում: