Մինչեւ ապրիլի 24-ը Հայաստանի ԱԺ-ն պետք է հայտարարություն ընդունի եւ գնահատական տա վերջին օրերին Իրաքում  լարվածության աճի պատճառով  Հյուսիսային Իրաքի եզդիների նկատմամբ իրականացվող վայրագություններին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթ ԱԺ խմբակցությունները հանդիպել են եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել Հյուսիսային Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից եզդիների ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը:

«Հարցը պետք է մանրամասն քննարկել, բայց գոնե մինչեւ ապրիլի 24-ը խորհրդարանական ուժերը պետք է միասնական գնահատական տան: Հատկապեռս հաշվի առնելով, որ ՀՀ իշխանություններն աջակցում են ՄԱԿ-ի Ազնվտանգության խորհրդի դիրքորոշումն այդ հարցում: Դա մեր բարոյական պարտքն է մեր եզդի եղբայրներին»,-հայտարարել է Զոհրաբյանը:

Ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ իհարկե, բոլորն էլ կողմ են այդ դիրքորոշմանը, եւ խորհրդարանն արդեն մի քանի միջոցառում կազմակերպել է: «Կփորձեմ քաղաքական ուժերի հանդիպում կազմակերպել: Տեսնենք,  թե ինչ կարող ենք հայտարարել»,-ասել է Գալուստ Սահակյանը: