«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սեփական ռադիոն է ստեղծել, որը գործում է անգլերեն։ Այս մասին Թվիթերում գրել է իսլամիստական ռեսուրսների մոնիտորինգով զբաղվող SITE Intelligence Group կազմակերպությունը։
Փորձագետները նշում են, որ «Ալ Բայան» ռադիոն դեռ գործում է համացանցում եւ աշխատում է տեղեկատվական ձեւաչափով։ Որպես հաղորդավար՝ ռադիոյում աշխատում է նախկինում մոջահեդների տեսահոլովակները հնչունավորող մի գրոհային, տեղեկացնում է Gazeta-ն։





























