«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում գնդակահարել են իրաքյան ցեղախմբերի երեք առաջնորդներին, հաղորդում է«ՌԻԱ Նովոստին»:

Ականատեսների փոխանցմամբ՝ նրանք սպանվել են, քանի որ ահաբեկիչներին չեն ճանաչել որպես քաղաքի օրինական իշխանություն:

Գրոհայինները տեղի ցեղախմբերի առավել հարգված երեք ներկայացուցիչներին գնդակահարել են Մոսուլի արվարձանում գտնվող զինվորական ճամբարի տարածքում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքի արեւմուտքում գտնվող Անբար նահանգում «ԻՊ»-ի գրոհայիններ մահապատժի էին ենթարկել 35 մարդու: