Ադրբեջանն իր բողոքն է հայտնել այն երկրներին, որոնք մասնակցում են քաղաքակրթության ամենահին կենտրոններից մեկում` Ղարաբաղում գտնվող Ազոխի քարանձավի պեղումներին: Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության բաժնի վարիչ Արիֆ Ալիեւն ասել է, որ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իսպանիային, Մեծ Բրիտանիային եւ Իռլանդիային` Բաքվում այդ երկրների դեսպանատների միջոցով: Նամակում ասվում է, որ նմանատիպ գործողությունների իրականացումն Ադրբեջանի տարածքում, առանց այդ երկրի թույլտվության՝ հակասում է միջազգային կոնվենցիաներին: Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը դիմում է հղել Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի համապատասխան մարմիններին, որպեսզի նրանք հետ կանչեն իրենց մասնագետներին: Բացի այդ, Արիֆ Ալիեւը նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատրաստվում է դիմել այդ երկրներին, որպեսզի նրանք զգուշացնեն իրենց ընկերություններին` Ազոխում ընթացող պեղումների անօրինականության վերաբերյալ:

Ամանորին ընդառաջ Փաշինյանը Վարչաֆեստի է հրավիրում երիտասարդներին. Օրը մեկ տողով 21.11.2026

Արտահերթ ընտրություններն անխուսափելի են դառնում՝ ընդդիմությունը մերժում է Փաշինյանին I ԼՈՒՐԵՐ I20:00

Փաշինյանը կոշտ է հակադարձել Տեր-Պետրոսյանին I ԼՈՒՐԵՐ I 18:00

«Զապ»-ը և «Օշականցի Գևորիկ»-ն ազատ են արձակվել կալանքից I ԼՈՒՐԵՐ I 16:00

Փաշինյանի վերջնագիրը՝ նա 6 ձայն է պահանջում ընդդիմությունից I ԼՈՒՐԵՐ I 14:00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Չխոսելն արդեն վիրավորական է. Դերասանուհին ահազանգում է դպրոցականների լկտի պահվածքի մասին

Ինչպես է փոխվել կանացի գեղեցկության իդեալը 300 տարում․ գիտնականները հարյուրավոր պատմական դիմանկարներ են ուսումնասիրել

Ինչու է Արցախից տեղահանվածների կենսաչափական նոր փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան

Միջոցներ են հատկացվել դպրոցներում երկու դասագրքի ներդրման համար

Վան Գոգի «Ծաղկած շագանակենիները» կտավն աճուրդում վաճառվել է 190,4 մլն դոլարով

Հայ գերիների ազատ արձակումը պետք է գլխավոր նպատակ դառնա․ Անահիտ Մանասյան

















