General Motors եւ Subaru ավտոարտադրողները 435 հազար մեքենա են հետ կանչում անվտանգության բարձիկների անսարքության պատճառով։ Takata ճապոնական ընկերության բարձիկները կարող են պայթել ընթացքի ժամանակ, գրում է NBC-ն։

GM-ն հետ է կանչում 2007-2008թթ. արտադրության Chevrolet Silverado եւ GMC Sierra մոդելի 375 հազար մեքենա, փոխանցում է  Gazeta-ն։

Subaru-ն հետ է կանչել 2004-2005 թթ. արտադրության Impreza եւ Saab 9-2X մեքենաները։ Վերջինս նույնպես արտադրվել է Subaru-ի գործարաններում։