Նիժնի Նովգորոդի Խորհրդային շրջանում շինարարական աշխատանքների ժամանակ բանվորներից մեկը զոհվել է: Ադրբեջանի 41-ամյա քաղաքացու գլխին աղյուս է ընկել, ինչի հետեւանքով տղամարդը մահացել է:

«2010 թվականի օգոստոսի 2-ին Վանեեւի փողոցում տեղակայված շինարարական օբյեկտում,  հատուկ հագուստներով ու սաղավարտներով հանդերձավորված 12 բանվորներ շինարարական աղբ հավաքելիս են եղել: Կառուցված օբյեկտի վերեւի հարկից բանվորներից մեկի գլխին աղյուս է ընկել, ինչի հետեւանքով տղամարդը մահացել է»,- հաղորդում է Vesti.Az-ը:

Այս դեպքի մանրամասները ճշտվում են, որից հետո համապատասխան միջոցներ ձեռք կառնվեն: