Հաջորդ տարի Փարիզի հերթական ավտոսրահում կներկայացվի Audi-ի պատմության մեջ ամենափոքր մոդելը: Այդ տեղեկատվությունը հաստատել է ընկերության կառավարման ղեկավար Ռուփերթ Շտադլերը:
Նորույթի չափերն ավելի փոքրիկ են, քան Audi A1-ինը: Շարժիչի հզորությունը 100 ձիաուժ է:
Այսպիսով մեքենան կմրցակցի Mini-ի հետ, որը «պրեմիում» դասի միակ ներկայացուցիչն է շուկայի այդ սեգմենտում: Նորույթը թափքի երկու տեսակ կունենա՝ 3 դռնանի եւ 5 դռնանի, հաղորդում է Terra-ն:
Մոդելը դեռ անուն չի ստացել: Շուկայում ազատ վաճառքում այն կհայտնվի 2020 թվականից ոչ շուտ:





























