Եգիպտական հեղինակավոր «ալ-Ահրամ» օրաթերթում լույս է տեսել եգիպտացի ճանաչված հրապարակախոս, միջազգային իրավունքի մասնագետ Այման Սալամայի արաբերեն հոդվածը` Հայոց ցեղասպանության մասին։

Հոդվածում հեղինակըհաստատում է, որ 1915թ.Օսմանյան իշխանությունների կողմից հայերի դեմ իրականացված ոճիրը ցեղասպանություն է՝ համաձայն 1948թ.դեկտեմբերի 9-ինՄԱԿ-ի ընդունած «Ցեղասպանությանհանցագործությանկանխմանեւդրահամարպատժիմասին» կոնվենցիայի դրույթների։

«Ցեղասպանությունը՝ միջազգային հանցագործությունների հանցագործություն» վերնագրված հոդվածում Սալաման գրում է, որ մարդկությանպատմությունն ականատես է եղել բազմաթիվ միջազգային հանցագործությունների թե՛ խաղաղ, եւ թե՛ պատերազմական իրավիճակներում։Այդ հանցագործությունների գագաթնակետում է գտնվում ցեղասպանության հանցագործությունը։ «Ցեղասպանությունը ցնցել է մարդկային խիղճը, գլոբալ համակարգը, մարդկային արժանապատվությունն ամբողջությամբ։ Այդ սարսափելի հանցանքը, դրա եղկելի գործերը պատմության մատյանում գրանցված են սեւով։ Այն ոչ միայն ոտնահարում է միջազգային իրավունքը, այլեւ երկնային բոլոր կրոնները: Դա մարդկային ամբողջ հանրության գոյության իրավունքի մերժումն է», - ընդգծում է հոդվածագիրը։

«Ցեղասպանություն» եզրույթի մանրամասնստուգաբանությունից հետո հեղինակը գրում է, որ ցեղասպանությունները «...ոտնակոխ են անում մարդու իրավունքներից ամենաառաջնայինը՝ ապրելու իրավունքը։ Ցեղասպանության հանցագործության վտանգավորությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ այն թիրախավորում է ոչ թե անհատների կամ խմբի որեւէ մի հատվածի, այլ՝ մարդկանց ամբողջական մի խմբի։ Ընդ որում՝ դա կատարվում է կրոնական, ազգային, էթնիկ, ռասայական կամ այլ դրդապատճառներից ելնելով»։

Այման Սալաման, ով մասնակցել է ս/թ. ապրիլի 22-ից 23-ը Երեւանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, մանրամասն կերպով հիմնավորում է 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը։ Նա մասնավորապես գրում է. «Անցյալում մարդու իրավունքների ոտնահարումների մասին ճշմարտությունն իմանալն արդիական է ներկայի եւ խիստ կարեւոր՝ ապագան ձեւավորելու համար։Այնուամենայնիվ, իրար հաջորդող թուրքական իշխանությունները շարունակաբար ժխտում են 1915թ.Օսմանյան իշխանությունների կողմից հայերի դեմ իրականացրածը։ Այդ ժխտողականությունը, որն անհամատեղելի է բարոյական, մարդկային եւ իրավական արժեքների հետ, հանդիսանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հարաբերությունները նորմալացնելու գլխավոր խոչընդոտը։Թուրքական համառ ժխտողականությունը ընթացքի մեջ է՝ չնայած 1919թ. նույն Օսմանյան դատարանի կողմից ցեղասպանության հանցագործների նկատմամբ կայացրած դատավճռին, Օսմանյան կայսրությունում հավատարմագրված դեսպանությունների եւ հյուպատոսությունների թողած բազմաթիվ արխիվային փաստաթղթերին, տարբեր պետությունների կառավարությունների եւ խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու որոշումներին, որոնք ընդունում են, որ 1915թ. Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացրած ոճիրը ցեղասպանություն է` միջազգային իրավունքի համաձայն»։

Քննադատելով Անկարայի կեցվածքը՝ Սալաման գրում է. «Ներկայիս թուրքական կառավարությունը պնդում է, որ 1915թ. հայերից զոհ է գնացել ընդամենը 300 հազար մարդ, որոնք, իբր, մահացել են սոսկ եղանակային վատ պայմանների, սովի եւ ծարավի պատճառով, թե իբր նրանց ուղեկցող թուրք զինվորները մի փամփուշտ անգամ չեն արձակել` հայերին սպանելու համար»։ Հեղինակը շարունակում է, որ մարդկանց այդպիսի պայմանների հասցնելն արդեն բավարար է` համոզվելու համար, որ նպատակը նրանց ոչնչացնելն էր. դա ամբողջությամբ համապատասխանում է Կոնվենցիայի՝ ցեղասպանության բնութագրությանը։ «Կոնվենցիան սոսկ չի խոսումհասարակությանանդամներիսպանությանմասին` որպես թիրախայինխմբերիամբողջականկամմասնակիոչնչացմանմիակ ձեւի: Կոնվենցիան միաժամանակխոսումէհասարակությանանդամներիհամարֆիզիկական կամ մտավոր այնպիսի վտանգավոր պայմանների ստեղծման մասին, որը հանգեցնում է տվյալ հանրույթի մասնակի կամ ամբողջական ոչնչացմանը։ Կոնվենցիայի դրույթները նման իրավիճակները բնորոշում են որպես ցեղասպանություն»։

Հոդվածագիրն այնուհետեւ ընդգծում է Հայոց ցեղասպանությունը դատապարտելու արդիականությունը՝ նշելով. «Կասկած չկա, որ ճշտմարտության իմացությունն ու բացահայտումն առաջնային նշանակության իրավական հարց է։ Դա ինքնանպատակ չէ, այլ ուղղված է ապագայում մարդու իրավունքների ոտնահարումները կանխելուն, զոհերի պահանջների ընդունմանը, նրանց իրավունքների պաշտպանությանը եւ օրենքի գերակայությանը»։

Հեղինակը եզրափակում է, որ անցյալում մարդու իրավունքների ոտնահարումների մասին ճշմարտության իմացությունը հասարակություններին ուժ է տալիս կանխարգելելու նմանատիպ իրադարձությունների կրկնությունը, ինչպես նաեւ օգնում է հաշտեցմանը։ Իրազեկված լինելը հիմնարար անհրաժեշտություն է պառակտումների եւ բաժանարար գծերի հարթեցման համար։