Գերմանական Daimler AG կոնցեռնն իրեն պատկանող car2go ընկերության եւ Bosch-ի հետ համատեղ համակարգ է մշակում, որի շնորհիվ ավտոմեքենաները կկարողանան ինքնուրույն կայանման համար տեղ փնտրել եւ կանգնել, իսկ հետո վերադառնալ վարորդի մոտ: Մեքենայում մարդու ներկայությունը պարտադիր չէ:

Առայժմ անվանում չունեցող համակարգն աշխատելու է սմարթֆոնի օգնությամբ: Մոտենալով կայանատեղիին՝ վարորդը կարող է դուրս գալ մեքենայից եւ նրան ազատ տեղ գտնելու հրահանգ տալ, իսկ հետո, բջջային գաջեթի օգնությամբ, մեքենային հրահանգել վերադառնալ այնտեղ, որտեղ թողել է իրեն:

Ըստ Motor-ի, առայժմ հայտնի չէ, թե երբ Daimler-ի եւ Bosch-ի մշակած համակարգը կմտնի սերիական արտադրության: