Ամերիկյան Իլինոյս նահանգի Հյուսիս-Արեւմտյան համալսարանի գիտաշխատող Այան Սեւեջը մանրամասն ուսումնասիրել է 2001-2009 թվականներին վթարներից մահացության վիճակագրությունը:
Ամենավտանգավոր փոխադրամիջոցներից մեկը, նրա կարծիքով, ավտոմեքենան է, քանի որ յուրաքանչյուր միլիարդ ուղեւորա-մղոնին 7.28 մահացության դեպք է բաժին ընկնում: Ուղեւորա-մղոնը ուղեւորափոխադրումների չափման միավոր է:
Ավտոմեքենայի վտանգավորությունը գերազանցել է միայն մոտոցիկլետը: Այս փոխադրամիջոցի պարագայում միլիարդ ուղեւորա-մղոնի դեպքում 213 մահ է գրանցվում: Ստացվում է, որ մոտոցիկլետով երթեւեկությունը մեքենայից 29 անգամ ավելի վտանգավոր է:
Ըստ «Auto Mail.Ru»-ի, գնացքով ուղեւորության պարագայում կյանքին ավելի քիչ վտանգ է սպառնում. 0.43 մահ՝ միլիարդի դեպքում: Ավելի հուսալի փոխադրամիջոցներ են ինքնաթիռն ու մետրոն:
Սեւեջի հավաստմամբ, սակայն, վերջին տասը տարիներին տրանսպարտային պատահարներից մահացության դեպքերը, ընդհանուր առմամբ, նվազել են:





























