Օգոստոսի 5-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս` գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 48-ամյա Մովսես Հ.-ին եւ 32-ամյա Գրիգոր Կ.-ին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նրանք եւ ոմն` Պողոս, օգոստոսի 3-ի գիշերը մի ձկնաբուծական տնտեսությունից կատարել են ձկան գողություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Պողոսի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: