Տան հեռախոսներ եւ մոդեմներ արտադրող Gigaset ընկերությունը դուրս է գալիս բջջային հեռախոսների շուկա: Ըստ Lenta.ru-ի, այն գնային բարձր հատվածի Android-սարքեր է ներկայացնելու:

Իր սմարթֆոնների տեխնիկական բնութագրերի մանրամասները Gigaset-ն առայժմ չի բացահայտում: Սակայն հաղորդվում է, որ գաջեթներից առնվազն մեկը թողարկվելու է պողպատե պատյանով, մատնահետքերի սքաներ է ունենալու, ինչպես նաեւ աշխատելու է Android-ի՝ զգալիորեն վերամշակված տարբերակով:

Առայժմ հայտնի չէ նաեւ նորույթի արժեքը:

Ակնկալվում է, որ Gigaset-ն իր սմարթֆոնների մոդելները կցուցադրի այս տարվա սեպտեմբերին Բեռլինում նախանշված IFA ցուցահանդեսի ժամանակ, իսկ շուկա դրանք դուրս կգան մինչեւ տարեվերջ: