Twitter-ը պատրաստում է նորությունների եւ իրադարձությունների հետ աշխատելու նոր ձեւաչափ։ Twitter-ի բջջային հավելվածում կհայտնվի Lightning կոճակը, որը սեղմելով՝ հնարավոր կլինի անցնել այդ պահին առավել կարեւոր թեմաներին։ Դրանց թվում կլինեն ամենից շատ քննարկվող նորությունները կամ իրադարձությունները։

Հենց որ թեման այլեւս ակտուալ չլինի, դրա բաժանորդագրումը ավտոմատ կերքով կանջատվի, եւ այն չի երեւա նորությունների ժապավենում, գրում է Lenta.ru-ն։

Lighting-ը հասանելի կլինի ինչպես բաժանորդներին, այնպես էլ չգրանցված օգտատերերին։ Այսպիսով հնարավոր կլինի մեծացնել Twitter-ի օգտատերերի քանակը։