ՌԴ կառավարությունը պաշտպանել է օրինագիծը, որով առաջարկվում է աշխատակիցներին շարունակել միջին աշխատավարձ վճարել այն դեպքերում, երբ աշխատանքը դադարեցվում է աշխատավարձի ուշացման պատճառով։ Այս մասին ասված է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում։

Համաձայն Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագծի՝ ավելի քան 15 օր աշխատավարձն ուշացնելու դեպքում աշխատակիցն իրավունք ունի գործատուին գրավոր տեղեկացնելուց հետո դադարեցնել աշխատանքը մինչեւ անհրաժեշտ գումարը վճարելը, գրում է «Ինտերֆաքս»-ը։