Օգոստոսի 9-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենա է այրվում Երեւանի Շիրակի 5/2 հասցեում գտնվող գազալցակայանում:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.14-ին, մարվել` 18.35-ին:
Գազալցակայանին հարակից գազի բալոնի տեղադրման արհեստանոցում ամբողջությամբ այրվել է Շուշան Զիրոյանին պատկանող «Լեքսուս RX-300» մակնիշի 22 ԼՏ 778 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի տեղամասը:



























